Եթե ուզում ենք պահպանել հին շենքերը, ապա պետք է փոխել «Հին Երևան» նախագիծը. Հեքեքյան
«Արամի 23 շենքն ամրագույն շենք է և մինչև փոսորակի փորելը այդ շենքը կանգուն է եղել: Մենք որևէ մեխ անգամ այդտեղ չենք մխել և որևէ բանի հարցում համաձայնեցրել ենք պատմամշակութային հուշարձանների պահանման վարչության հետ: Եթե այդ փոսորակը գրագետ փորվեր, ապա շենքը չէր փլուզվի»,-շենքի փլուզմանն անդրադառնալով՝ ասել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
«Շենքի փլուզումից ուղիղ մեկ օր առաջ մենք լսել ենք, որ տարածքում կառուցապատողներից Լևոն Վարդանյանը գոռալով ասում էր, որ այս շենքը պետք է քանդվի, քանի որ այն խանգարում է նախագծի իրականցմանը»,- ասել է Հեքեքյանը և
հավելել, որ եթե ուզում ենք պահպանել հին շենքերը, ապա պետք է փոխել «Հին Երևան» նախագիծը:
Հեքեքյանը պատմում է, որ ամիսներ առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր
Մեսչյանը այս հարցով հրավիրված ժողովի ժամանակ խնդրել է շենքը ամրակայել, բայց չի արվել: Մաեստորն նշում է, որ իշխանական կառույցներից այդ հուշարձանի ճակատագրով անհանգստացած է եղել միայն պատմամշակությանի հուշարձանների պահպանման վարչությունը` Աբրոյանի գլխավորությամբ, իսկ քաղաքաշինության վարչությունը պաշտպանել է շենքը փլուզվելուն միտող նախագիծը:
«Մեղավորը նախկին իշխանություններն են, բայց, ցավոք, ներկա իշխանությունները ցանկանում են շարունակել նրանց ճանապարհը: Պետական կառույցները աշխատում են միմյանց դեմ` Քաղշինն աշխատում է Մշակույթի նախարարության դեմ»,- ասել է բանախոսը և հավելել, որ այս հարցով այսօր քննարկում է ունենալու կառավարությունում: