Apple-ի Siri ձայնային օգնականը փրկել է ավտովթարի ենթարկված բնակչի կյանքը
Apple-ի Siri ձայնային օգնականը փրկել է ավտովթարի ենթարկված ԱՄՆ Նևադայի բնակիչ Նեյտ Ֆելիքսի կյանքը, հաղորդում է Apple Insider-ը:
Ֆելիքսը մեքենայով ընկել է ցամաքած լճի տեղում առաջացած փոսը: Չկարողանալով դուրս գալ մեքենայից և շարժել ձեռքերը` նա օգնություն է կանչել Siri ձայնային օգնականիկ միջոցով, որն էլ 911-ին հաղորդել է վթարի մասին:
Ձայնային օգնականը տուժողին փրկել է նաև ցրտահարվելուց, քանի որ գիշերը օդի ջերմաստիճանը շատ ցածր է եղել:
Ֆելիքսին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշել են ողնաշարի կոտրվածք, և հիմա նա գամված է սայլակին:
Հիշեցնենք, որ iPhone-ն արձագանքում է «Hey, Siri» ձայնային հրամանին `առանց որևէ կոճակ սեղմելու: Այդ հնարավորությունը նախատեսված է հենց արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար: