Ձեր առաջարկների հիման վրա կստեղծվի նոր փաստաթուղթ. Մակրոնը կոչ է արել ֆրանսիացիներին ակտիվ մասնակցել ազգային բանավեճին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին ուղղված նամակում նշել է, որ կցանկանար, որ հնարավորիս շատ քաղաքացիներ մասնակցեն երեքշաբթի մեկնարկող ազգային բանավեճին: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ քննարկումների ընթացքում, որոնք կշարունակվեն երկու ամիս` մինչև մարտի 15-ը, չի կարող լինել տաբու թեմաներ: Մակրոնն առաջարկել է օրակարգ մտցնել 35 հարց` հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթ: Դրանք ներառում են հարկումը, ժողովրդավարությունը, էկոլոգիան և ներգաղթը:
Նրա խոսքով` քննարկումների արդյունքները, որոնք ամփոփվելու են մեկ ամսվա ընթացքում, կօգտագործվեն որպես նոր հանրային համաձայնագրի հիմք: «Այսպիսով, ձեր առաջարկների հիման վրա կստեղծվի նոր փաստաթուղթ, որով կառաջնորդվեն երկրի կառավարությունն ու խորհրդարանը որոշումներ ընդունելիս», - պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը նաև շեշտել է, որ «Ֆրանսիայի նման մեծ երկիրը պետք է ավելի հաճախ լսի իր քաղաքացիների ձայնը, և այս քննարկումները թույլ կտան, որ զայրույթը վերածվի որոշումների կայացման»: