Ղրղզստանում ավիրել են քրիստոնեական գերեզմանատունը. ջարդվել են խաչեր և հուշարձաններ
Ղրղզստանի Իսսիկ-Կուլ շրջանի Անանևո գյուղում անհայտ անձինք քանդել են քրիստոնեական գերեզմանատունը: Այդ մասին հաղորդում է «Российская газета»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` վանդալիզմի հետևանքով վնասվել է մոտ 90 գերեզման, ջարդվել են խաչեր և հուշարձաններ: Ավերը հայտնաբերելուց հետո տեղի բնակիչները դիմել են իրավապահ մարմիններին:
Ղրղզստանի վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիևը հանձնարարել է տեղի իշխանություններին վերականգնել քանդված գերեզմանները, ինչպես նաև գտնել և պատժել վանդալիզմի մեջ մեղավորներին: