Թրամփը սպառնացել է տնտեսապես կործանել Թուրքիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսապես կործանել Թուրքիան, եթե Սիրիայից ամերիկացի զինվորականների դուրս գալուց հետո Անկարան իր գործողությունների ընթացքում հարձակվի սիրիացի քրդերի վրա։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Սիրիայից ԱՄՆ զորակազմի դուրսբերումը «վաղուց հասունացել է», այդուհադերձ նա հստակ նշել է, թե ինչ տեղի կունենա Թուրքիայի հետ, եթե վերջինս շարունակի հարձակվել սիրիացի քրդերի վրա, որոնք տարածաշրջանում ամերիկացիների դաշնակիցն են։
Թրամփը նշել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան դարձել է ԻՊ-ի ոչնչացմանն ուղղված ԱՄՆ-ի երկարաժամկետ քաղաքականության շահառուներ, սակայն եկել է զորքերը հայրենիք վերադարձնելու ժամանակը։
«Դադարեցնե՛նք անվերջանալի պատերազմները»,-եզրափակել է նախագահը։