Գերմանիան Թուրքիային կոչ է անում չսկսել նոր ռազմական օպերացիա Սիրիայում
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շոյբերտը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել խուսափել Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնելուց, հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիան պատրաստվում է Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական օպերացիա սկսել տեղի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ։
Գերմանացի պաշտոնյան, նշելով, որ նոր ռազմական գործողությունները կվատթարացնեն տեղի բնակչության վիճակը, ասել է. «Սիրիական հարցը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»։
Հիշեցնենք, որ Գերմանիան մշտապես դեմ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ Մասնավորապես գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ Թուրքիային դատարապտել էին, երբ վերջինս Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացրեց «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը։