Մեջբերումներ հայտնի գրքերից
Ով շատ է խոսում, նա քիչ է գործում։ Եթե սկսեք խոսել ավելի շատ, քան լսեք, ապա, նախ և առաջ դուք քիչ կլսեք օգտակարի մասին, 2-րդը անխուսափելիորեն բերանից դուրս կթռցնեք ձեր պլանների մասին մարդկանց հետ խոսելիս, ովքեր մեծ հաճույքով կիրագործեն դրանք, ձեզ կանգնեցնելով կոտրած տախտակի առջև, չէ որ մարդիկ նախանձ են։
Նապոլեոն Հիլլ «Մտածիր և հարստացիր»
Անկախ այն բանից, թե որքան է սիրում կինը իր ամուսնուն, ցանկացած սխալը՝ նույնիսկ ամենաչնչինը, կարող է պատճառ հանդիսանալ, որ իր ամուսնու հանդեպ տածած սերը վերափոխվի արհամարհանքի:
Ալբերտո Մորավիա «Արհամարհանք»
Ապա այդ մութ անկյունում, ուր ոչ ոք չէր տեսնում նրանց, Սոնդրան Քլայդի գլուխը ձգեց իրեն և ջերմորեն համբուրեց նրա շրթունքները: Նախքան երեկույթի վերջանալը, նրանց հաջողվեց հեռանալ բոլորից և իրար գրկած ման գալ կածանով՝ լճի ափին, լուսնի լույսի տակ...
Թեոդոր Դրայզեր «Ամերիկյան Ողբերգություն»
Դժվար թե մենք կարողանայինք դեմ առ դեմ կանգնել և չհիշել այն ամենը, ինչ եղել էր մեր միջև...
Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»
Սերը ինձ համար ոչ մի կարևորություն չուներ, ավելին, երբեմն այն ինձ թվում էր նույնիսկ զզվելի. գուցե այն պատճառով, որ բացի իմ ծերացած, ոչ մի հրապուրանք չունեցող ամուսնուց ուրիշ տղամարդու չեմ ճանաչել: Ես միայն ուզում էի ապրել խաղաղ և ոչ մի բանի կարիք չունենալ:
Ալբերտո Մորավիա «Չոչարա»
Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները...
Վարդգես Պետրոսյան «Ապրած և Չապրած տարիներ»