Toyota-ն ներկայացրել է Mark X սեդանի սպորտային, «գերհզոր» տարբերակը (լուսանկարներ)
Ճապոնական Toyota ընկերության Gazoo Racing սպորտային ստորաբաժանումը ներկայացրել է 4.8 մետր երկարությամբ Toyota Mark X հետնաքարշակ սեդանի «գերհզոր» տարբերակը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նորույթը համալրված է 3.5 լիտր ծավալային, V6 ատմոսֆերային շարժիչով, որի հզորությունը կազմում է 318 ձիաուժ և աշխատում է վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ համադրությամբ:
Ինչպես նշվում է, 270 000 իենով կարելի է մեքենան համալրել ածխածնամանրաթելային տանիքով, ինչի հաշվին մեքենայի քաշը կնվազի մոտ 10 կգ-ով:
Բացի այդ, «գերհզոր» սեդանի համար վերակազմավորել են ղեկանիվի կառավարումը, տեղադրել են այլ հարվածամեղմիչներ (ամորտիզատոր), առավել հզոր արգելակներ:
Սպորտային սեդանը կթողարկվի 350 օրինակով, իսկ մեքենայի արժեքը կկազմի 5 130 000 իեն: Ճապոնական շուկայում մեքենան կհայտնվի մարտին: