Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են 3 ամսով
Եգիպտոսի խորհրդարանը կիրակի անցկացված նիստի ժամանակ քվեարկություն է իրականացրել, և ձայների մեծամասնությամբ որոշվել է երկարաձգել երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով եգիպտական հեղինակավոր «Ալ-Ահրամ» պարբերականին, արտակարգ դրությունը որոշվել է երկարաձգել ևս 3 ամսով: Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 15-ի գիշերվանից:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմը Եգիպտոսում սահմանվել է նախագահի կողմից 2017-ի ապրիլին: Այդ մասին որոշում էր կայացվել Տանտա և Ալեքսանդրիա քաղաքներում տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց հետևանքով ավելի քան 50 մարդ էր մահացել, 100-ից ավելին վիրավորվել էին: