Իսրայելի ԱԳՆ-ում գազային նռնակ է պայթել
Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի անվտանգության աշխատակիցներից մի քանիսը տուժել են արցունքաբեր գազից նախարարության տարածքում գազային նռնակի պայթյունի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Երուսաղեմի ոստիկանությանը, նախնական տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել արտաքին քաղաքականության գերատեսչության պահեստում, որտեղ պահվում են նռնակները:
Որպեսզի գազը չտարածվի այլ տարածքներում, բոլոր աշխատակիցներին հրահանգ է տրվել անջատել օդափոխիչները, սակայն տարհանման կարիք չի եղել: