Թուրքիայի նախագահը ռազմական ինքնաթիռներ արտադրելու մտադրություններ ունի
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանրապետության՝ սեփական ռազմական ինքնաթիռներ արտադրելու մտադրությունների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով İhlas-ին:
Այդ մասին Թուրքիայի առաջնորդը հաղորդել է կիրակի երկրի հյուսիս-արեւմուտքում Սաքարյա նահանգում իր ելույթի ժամանակ:
«Սեփական տանկեր եւ անօդաչու թռչող սարքեր ստեղծելուց հետո մենք կարտադրենք նաեւ սեփական ինքնաթիռներ»,-գործակալությունը մեջբերում է նախագահի խոսքերը:
Ըստ Էրդողանի՝ «Թուրքիան պետք է ուժեղ լինի ոչ միայն տնտեսության, քաղաքականության եւ դիվանագիտության, այլեւ պաշտպանության ոլորտում»:
2018 թվականի փետրվարին Թուրքիայի նախագահը պատմել է «անօդաչու տանկեր» ստեղծելու մտադրության մասին, 2017 թվականի հուլիսի սկզբին նա հայտարարել է նաեւ սեփական ավիակիրը կառուցելու Անկարայի ծրագրերի մասին:
Նրա խոսքերով՝ «հանրապետությունը պետք է դառնա համաշխարհային նավաշինության առաջնորդներին մեկը, իսկ ավիակիր հածանավը հեռավոր երազանք չէ»: Էրդողանը հայտարարել է նաեւ, որ «2023 թվականին Թուրքիան պետք է անկախություն ձեռքբերի ռազմական արդյունաբերության ոլորտում օտարերկրյա ընկերություններից»: