Ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով. Մակունցը՝ Արամի 23 շենքի պատի փլուզման մասին
Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով։
Այս մասին իր Facebook-ի իր էջում գրել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Արամի 23 հասցեում պատմական շենքի պատի փլուզմանը։
«Իրականում պետք է մեղադրանքների տիրույթից դուրս գալ, որը ոչ մի կառուցողական դաշտ չի տանում: Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով:
Իմ գործառույթները մշակույթի նախարարի պաշտոնում արդեն դադարել են և ըստ էության այդ շրջանակներում այլևս անելիք չունեմ, բայց հույս ունեմ, որ այս պահին բոլորի ջանքերը միտված կլինեն կառույցի փլուզված պատը վերակառուցելուն, որը կնպաստի շենքի մյուս հատվածի պահպանմանը», –գրել է նա։