Էմմին ցույց է տվել իր մանկության տարիների լավագույն ընկերոջը (լուսանկար)
Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել և ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։
Էմմին այսօր իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետևորդներին ներկայացրել է իր մանկության տարիներից լավագույն ընկեր դարձած հերոսին։ Այս մասին տեղեկանում ենք անգլերենով արված մեկնաբանությունից։
Ավելի վաղ երգչուհի Էմմին ջերմորեն շնորհավորել էր հայրիկի՝ հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանի ծննդյան օրը։
Երգչուհին Instagram-ի էջում լուսանկար էր տեղադրել ու գրել. «Իմ ամենամոտ ընկեր։ Իմ արյուն։ Իմ գեն։ Իմ հավերժ բարի։ Ծնողների արժանի զավակ։ Ընկերներին նվիրված։ Մամայիս սիրող և անթերի հայր»: