Չինաստանում ի հայտ է եկել «զայրույթի սենյակ», որում հնարավոր է հանգստանալ եւ ինչ-որ բան կոտրել
Այսուհետ Պեկինում երիտասարդները հնարավորություն կունենան հանգստացնել նյարդերը «զայրույթի սենյակի» շնորհիվ, որում, օրինակ, կարելի է կոտրել շշեր եւ մանեկեններ, այս մասին հաղորդում է Sky News-ը:
Սենյակը հագեցած է բիտաներով եւ մուրճերով, իսկ այցելուները կարող են կոտրել նույնիսկ այստեղ դրված հին հեռուստացույցերը, ժամացույցերն ու հեռախոսները:
Այս ինքնատիպ բիզնեսը հիմնադրել է 25-ամյա Ջիմ Մենգն իր ընկերների հետ միասին նախորդ տարվա սեպտեմբերին:
Տարածքի սեփականատիրոջ խոսքերով՝ բացման օրվանից ի վեր, սենյակում ամսական կոտրում է 15 000 շիշ:
Նա նշել է, որ սենյակի այցելուների թիվը ամսական միջինում հասնում է 600-ի, որոնք 20-ից 35 տարեկան են:
Ջիմը պատմել է, որ մի անգամ սենյակ էր այցելել երիտասարդ կին, որն իր հետ բերել էր հարսանեկան լուսանկարներ եւ պատառ-պատառ արել դրանք:
Ըստ Ջինի՝ սենյակը թույլ է տալիս ոչ միայն հանգստանալ, այլեւ հրաժեշտ տալ կյանքի որոշակի փուլին: