Ավստրիայում ձնահոսքի պատճառով գերմանացի 3 լեռնագնաց է մահացել
Գերմանիայի քաղաքացի երեք լեռնադահուկորդ է մահացել Ավստրիայում ձնահոսքի պատճառով, նույն միջադեպից հետո ևս մեկ լեռնադահուկորդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերմանական գործակալություններին։
Միջադեպը, ըստ տեղական իշխանությունների, տեղի է ունեցել Ավստրիայի Լեխ կոչվող տարածքում։ Լեռնադահուկորդները եղել են դահուկային արահետի այն հատվածում, որն այդ ժամանակ փակ է եղել։