Իտալական ընկերությունը ստեղծել է խելացի կերակրաման կատուների համար Wi-Fi-ով (տեսանյութ)
Իտալական Volta ընկերությունը ստեղծել է կերակրաման, որի մասին անգամ չէին կարող երազել կատուների տերերը, հատկապես, երբ նրանց տանն ապրում է մեկից ավելի կատու: Մասնագետները ստեղծել են Mookkie խելացի կերակրամանը, որից օտար կատուն չի կարողանա ուտել: Նաեւ այն որոշում է ձեր կատվի կերակրի չափը:
Այս հայտնագործությունը ցուցադրվել է նորարարությունների ֆորումի ժամանակ Լաս Վեգասում (ԱՄՆ), հաղորդում է BBC News-ը:
Mookkie-ն ճանաչում է ձեր կատուների մռութները եւ ֆիքսում՝ ով է նրանցից արդեն ճաշել: Այն հասանելի կդարձնի կերը միայն իրեն ծանոթ քաղցած կենդանիների համար:
Խելացի կերակրամանը նաեւ միանում է Wi-Fi ցանցին եւ կապ հաստատում կատվի տիրոջ հեռախոսի հետ:
Տերը կարող է ցանկացած ժամանակ ստուգել՝ ճաշե՞լ է արդյոք իր կատուն. Mookkie-ն ուղարկում է ծանուցում եւ վիդեոհաշվետվություն: Այս նորույթով հնարավոր է ուրախացնել կատվին արդեն աշնանը: