Հայաստան-Իրան սահմանակետից օրական օգտվում է 3-4 հազար մարդ, արդիականացման խնդիրը չափազանց կարևոր է․ Ոսկանյան
«Հայաստան-Իրան սահմանային անցակետի հայկական հատվածի
արդիականացման խնդիրը չափազանց կարևոր է և հրատապ՝ հաշվի առնելով այն
հանգամանքը, որ դրանից օրական սկսել է օգտվել 3-4 հզ․ մարդ, որոնք
հիմնականում զբաղված են «ճամպրուկային» առևտրով», – այս մասին իր
ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ ամոթալի է, բայց փաստ, որ անցակետի շենքի՝ Իրանից Հայաստան մուտք գործելու առաջին իսկ դուռը փչացած է։
«Այս առումով՝ երկնքում հնչած անսպասելի ամպրոպի ձայնի էր
նման սահմանապահ ծառայության աշխատակցի դիտարկումը՝ «Պրն․ Ոսկանյան, շատ
ճիշտ եք խոսում դեպի Իրան ճանապարհի արդիականացման մասին, բայց այստեղ մի
դուռ նորոգելն է խնդիր, ստիպված նստարանն ենք հենում, որ չբացվի»», – գրել իրանագետը: