Ամենաառեղծվածային կորած քաղաքաներից մեկը. Թիմգադ, Ալժիր
Թիմգադը, իդեալականորեն համապատասխանում է արկածային ֆիլմերից մեզ հայտնի կորած քաղաքների կարծրատիպերին: Այն հիմնադրվել է Հռոմեական կայսրության ժամանակ,Տրայան կայսեր օրոք 'վերածվելով խոշորագույն առևտրային հանգույցի:
5-րդ դարում լքվելուց հետո, այն վերածվել է քրիստոնեության խոշորահգույն կենտրոնի, բայց վերջանականապես լքվել է 7-րդ դարում՝ վանդալների կործանարար արշավանքից հետո: Տարիների ընթացում քաղաքը թաղվել է Սահարա անապատի ավազների տակ և այդպես մնացել մոտ 12 դար , մինչև հայտնաբերվելը 1881 թվականին:
Այժմ, այս քաղաքի փլատակները հարուստ տեղեկություններ են տալիս գիտնականներին Հռոմի աֆրիկյան գավառների կյանքի մասին: Քաղաքի փողոցները կառուցված են իդեալական ճշգրտությամբ, պահպանվել են նաև Տրայան կայսեր պատվին կառուցված կամարը, բաղնիքները, ինչպես նաև Յուպիտերի տաճարը: Ընդ որում, այս տաճարը նույնքան մեծ է, ինչքան Հռոմի պանթեոնում գտնվող Յուպիտերի տաճարը, ինչը ցույց է տալիս քաղաքի ժամանակին ունեցած կարևորությունը:
Ուշագրավ է նաև ֆորումի պատին փորագրված կարգախոսը. «Որս անել, լոգանք ընդունել, խաղալ և ծիծաղել: Սա՛ է կյանքը:»