Սիրիայից ԱՄՆ զորքրի դուրսբերումը կտևի 3-4 ամիս
Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը կարող է 90-120 օր տևել։ Այս մասին «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, CBS News-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Ամերիկացի զինծառայողներն արդեն իսկ սկսել են դուրս գալ Սիրիայից, այս շաբաթ էլ մեկնարկել էր տեխնիկայի դուրսբերումը։
Իսլամական պետության դեմ ԱՄՆ գործողութունները կշարունակվեն զորքի դուրսբերման ամբողջ ընթացքում։
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ 10 միավոր զրահատեխնիկայի և բեռնատարների շարասյունը լքել էին սիրիական Ռմեյլան ռազմաբազան։ Այս պահին Սիրիայում 2 հազար ամերիկացի զինծառայող կա։