Ռոբերտ դե Նիրոն «կերել է ամբողջ ճաշացանկը»
Հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն Լիմայի ամենաթանկ ռեստորաններից մեկում «կերել է ամբողջ ճաշացանկը»։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Comercio-ին, գրում է, որ Դե Նիրոն ճաշել է Central ռեստորանում և փորձել շուրջ 16 ճաշատեսակ։
Նշվում է, որ դերասանին ռեստորանի հյուրերից քչերն են ճանաչել։ Central ռեստորանը մասնագիտացված է հազվագյուտ մթերքներից ճաշատեսակների պատրաստմամբ։