Բնակարանի տեղը մոռացած 18-ամյա երիտասարդը 10 օր թափառել է Սինգապուրում՝ ամաչելելով ուղղություն հարցնել անծանոթներից
Մալայզիացի 18-ամյա երիտասարդ Ժենգ Դեմինգը 10 օր շարունակ թափառել է Սինգապուրի փողոցներում, քանի որ չափազանց շփոթված է եղել և ամաչել է ճանապարհ հարցնել իր բնակության վայրը գտնելու համար:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, երիտասարդը մեկ ամիս առաջ էր ժամանել Սինգապուր՝ աշխատանք գտնելու համար և բնակվելիս է եղել մեկ այլ մալայզիացու հետ նույն բնակարանում, որն արդեն աշխատում էր քաղաքում: Իր անհետանալու օրն ընկերն իրեն 37 դոլար էր տվել լանչի համար: Մալայզիացին դուրս էր եկել մոտակա սրճարաններից մեկում ճաշելու, սակայն մոռացել է ճանապարհն ու չի կարողացել կողմնորոշվել՝ ուր գնալ:
Իր հեռախոսն ու անձնագիրը երիտասարդը տանն էր թողել՝ մտածելով, որ ճաշելուց հետո շուտ կվերադառնա: Ինչպես նա ավելի ուշ ասել է տեղի թերթին տված հարցազրույցում, բոլոր բնակարարնները միանման էին, և ինքը բավականին շփոթված էր:
«Ես շատ ամաչկոտ եմ: Ես չգիտեմ ինչպիսին են սինգապուրցիները, այդ պատճառով չէի համարձակվել նրանցից օգնություն կամ հեռախոս խնդրել զանգելու համար: Ես չկարողացա նույնիսկ որևէ ոստիկանական բաժանմունք գտնել»,- ասել է երիտասարդը:
Որևէ մեկից ուղղություն հարցնելու փոխարեն երիտասարդը 10 օր թափառել է փողոցներում՝ քնելով տների բակերում և օգտվելով առևտրի կենտրոնների պետքարաններից: Նրա ընկերոջ տված գումարը սպառվել է 8-րդ օրը, որից հետո քաղցած մնալով՝ տղան սկսել է փող մուրալ մի քանի հոգուց:
10-րդ օրը նրան ճանաչել է անցորդներից մեկը, որը տեսել էր կորած մարդկանց մասին հայտարարությունը և հայտնել է համապատասխան մարմիններին:
Աղբյուրը նշում է, որ տղային արդեն ուղարկել են Կուալա Լումպուր, և որ նա նշել է, որ երբեք չի վերադառնա Սինգապուր՝ նորից մոլորվելու վախից: