Թրամփն ակնկալում է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը օրերից մի օր կվերականգնեն լավ հարաբերությունները
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն օրերից մի օր կկարողանան վերականգնել լավ հարաբերությունները, շաբաթ օրն իր ակնկալիքներով կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ես անհամեմատ ավելի կոշտ էի Ռուսաստանի հետ, քան Օբաման, Բուշը կամ Քլինթոնը։ Գուցե ավելի կոշտ, քան ցանկացած այլ նախագահ։ Միեւնույն ժամանակ, եւ ինչպես հաճախ ես ասում եմ, Ռուսաստանի հետ լավ լինելը լավ է, ոչ թե վատ։ Ես ակնկալում եմ, որ օրերից մի օր մենք նորից լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի հետ»,- Tweeter-ում գրել է Թրամփը։