Ադրբեջանից ՌԴ քաղաքացիների են արտաքսել «քրիստոնեություն քարոզելու» համար
Ադրբեջանի իրավապահ մարմինները ՌԴ 9 քաղաքացու են արտաքսել երկրից անօրինական կրոնական հավաքներ կազմակերպելու համար: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ը:
«Օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է Բաքվի տներից մեկում Ռուսաստանի 9-ը քաղաքացու կողմից անօրինական կրոնական հավաքներ կազմակերպելու փաստը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, տանն իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են քրիստոնեություն քարոզելու համար կրոնական ուղղվածության հինգ գիրք, 113 ձայնասկավառակ և 28 000 այցեքարտ:
Ռուս քաղաքացիների նկատմամբ արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն, և նրանց արտաքսել են երկրից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: