Փարիզում անկարգություններ են սկսվել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում
Փարիզում անկարգություններ են սկսվել Հաղթանակի կամարի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառում:
Մի շարք ցուցարարներ սկսել են շշեր և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
Ինչպես նշվում է, «ղեղին բաճկոններ» շարժման մասնակիցները Փարիզում անցկացրած երեքժամանոց երթից հետո ժամանել էին Հաղթանակի կամարի մոտ: Ցուցարարների խումբը երթը սկսել է առավոտյան 11:00-ին (14:00 երևանյան):
«Դեղին բաճկոնների» զանգվածային բողոքի ցույցերը մեկնարկել են նոյեմբերի 17-ին՝ վառելիքի գները չբարձրացնելու պահանջով: Երկրի իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ ֆրանսիացիները շարունակում են դուրս գալ փողոց՝ չնայած երկրի ղեկավարության հայտարարությանը իրավիճակը կարգավորելու մասին: