Մարլեն Դիտրիխի 1000-ից ավել սիրավեպերը
Մարլեն Դիտրիխի կյանքը հագեցած էր իրար հաջորդող սիրավեպերով՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ. Ժան Գաբեն, Էրիխ Մարիա Ռեմարկ, Գրետա Գարբո, Էռնեստ Հեմինգուեյ, Կիրկ Դուգլաս, Էդիտ Պիաֆ… Նա առանց քաշվելու խախտում էր սեռերի միջև գոյություն ունեցող սահմանը, բացեյբաց պատմում էր իր լեսբիական հարաբերությունների մասին և ավելացնում էր տղամարդկային հագուստ իր հագուկապի հավաքածուի մեջ և հենց ս ա էլ դեռ 20-ականներին դարձրեց նրան սեքսուալ հեղափոխության ու ազատության խորհրդանիշ։
Մարլենն իր սեռական կյանքը սկսել էր դեռ դպրոցական տարիքում, իսկ կյանքի մայրամուտին նրա սիրեկանների ու սիրուհիների թիվը վաղուց գերազանցել էր հազարը։ Նրա համար գոյություն չունեին արգելքներ. ռեժիսորներին ու պրոդյուսերներին նա կարող էր դիմավորել թափանցիկ գիշերանոցը հագին, կամ առանց որևիցէ խնդրի ապրեր միևնույն հարկի տակ հերթական ամուսնու հերթական սիուհու հետ։ Ասում են, թե Մարլենն օրեկան 2-3 ռանդեվու էր ունենում, որոնք բոլորն էլ ավարտվում էին անկողնում։ Իր մեմուարներում Մարլենը գրել էր, որ տղամարդկանց մեջ նրան դուր են գալիս միայն ձեռքերն ու շրթունքները, իսկ մնացածը ուղղակի հավելումներ են:
Մարլենը յուրօրինակ էր և ոչ միայն որպես դերասանուհի, այլև որպես կին ու վառ անհատականություն։ Նար երբեք հիստերիկ տեսարաններ չէր սարքում, կապրիզներ չէր անում, նրա հետ միշտ էլ հնարավոր էր լեզու գտնել։ Միևնույն ժամանակ, այս կինը երբեք չափից դուրս իրեն մոտիկանալ ոչ մեկին չէր թողնում։ Սիրային կապերի խզումից հետո, նրա սիրեկանները դառնում էին նրա լավ ընկերները, բայց երբեք չէին զղջում՝ համարելով գերագույն երջանկություն այն փաստը զուտ, որ Մարլենը եղել է իրենց կյանքում