Մակրոնին քննադատել են իր անզգույշ արտահայտության համար
Ֆրանսիացի քաղաքական գործիչները քննադատել են երկրի նախագահ Էմանուել Մակրոնին Ելիսեյան պալատում հունվարի 11-ին հրուշակագործների հետ ամենամյա հանդիպման ժամանակ արած հայտարության համար, հայտնում է France Info-ն:
Մակրոնը հավաքվածներին ասել էր, որ Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները կապված են այն բանի հետ որ չափազանց շատ մարդիկ են ցանկանում հասնել իրենց նպատակներին՝ չներդնելով որևէ ջանք դրա համար:
«Շատ հաճախ են մարդիկ մոռանում, որ բացի իրավունքներից, որ ունեն Ֆրանսիայի քաղաքացիները, նաև ունեն պարտականություններ»,- նշել է Մակրոնը:
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Չմիացված Ֆրանսիա» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսի Կորբյերը քննադատել է նախագահին այն ակնարկի համար, որ իբրև «դեղին բաճկոնների» մասնակիցները լավ ծանոթ չեն իրենց աշխատանքին: Պատգամավորին միացել են նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: