Պատմության ամենախելագար առաջնորդներից մեկը. Հուանա I Խելագար թագուհին
Խելագար մականունը Կաստիլիայի թագուհին պատահականորեն չի ստացել, չնայած որ մանկապատանեկան տարիներին ոչինչ չէր մատնում, որ նա լուրջ խնդիրներ ունի գլխի հետ: Հունան ցնորվեց իր մի շարք բարեկամների բնական մահերից հետո, որոնց արդյուքում նա ստացավ գահը: Նրա ամուսինը՝ Ֆիլիպ I Գեղեցիկը ևս մահացավ շատ անսպասելիորեն՝ Հուանայի հետ ամուսնանալուց մեկ տարի անց:
Ամուսնու մահվանից հետո թագուհին ակնհայտորեն խելագարվել էր: Նա ողջ երկրով մեկ շրջում էր դագաղով, որի մեջ գտնվում էր ամունսու մարմինը և ոչ մի կերպ թույլ չէր տալիս հուղարկավորել հանգուցյալին: Ավելին, նա պարբերաբար բացում էր դագաղը, որպեսզի զմայլվի իր սիրեցյալի նեխող մարմնով:
Մի խոսքով, տեսնելով դեպքերի նման զարգացումը, Հուանայի բարեկամներն արագորեն ստանձնեցին երկրի կառավարումը, կազմակերպեցին Ֆիլիպի հուղարկավորությունը, իսկ Հուանային՝ նրա հոր հրամանով մեկուսացրեցին Տորդեսիլիաս ամրոցում, որտեղ նա ապրեց մինչև 1555 թվական և որտեղ նա կնքեց իր մահկանացուն՝ նույն 1555 թվականին, երբ 73 տարեկան էր: Այդ ողջ ընթացքում նա շարունակում էր համարվել Կաստիլիայի օրինական թագուհին