Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը ժամանել են Փարիզում տեղի ունեցած պայթյունի վայր (տեսանյութ)
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստանյերը մեկնել են Փարիզի այն վայր, որտեղ շենքերից մեկում այսօր առավոտյան տեղի է ունեցել գազի պայթյուն։
«Փրկարարական աշխատանքներին ներգրավված է արտակարգ ծառայությունների ավելի քան 200 աշխատակից»,— իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը։
Մինչ այս հայտնել էինք, որ հացաբուլկեղենի խանութում հզոր պայթյուն է որոտացել, 36 մարդ վիրավորվել է: Նրանցից 12-ն ստացել է լուրջ վնասվածքներ: Պայթյունից կոտրվել են նաև հարակից շինությունների պատուհանները:
Համաձայն ոստիկանների նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:
Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 4 մարդ: Քրիստոֆ Կաստանյերը հայտնել է, որ զոհերից երկուսը հրշեջներ են: