Հայկ Սարգսյանը հանդիպեց Էջմիածնում բողոքի ակցիայի մասնակիցների հետ. նրան հաջողվեց բացել ճանապարհը
«Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդիպեց Էջմիածնում Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիայի մասնակիցների հետ:
Լսելով ցուցարարների պահանջները՝ նրան հաջողվեց համաձայնության գալ մասնակիցների հետ և քաղաքացիների երթևեկությանը չխոչընդոտելու համար՝ բացել ճանապարհը ժամը 17:00-ին:
Բողոքի ակցիան կվերսկսվի երկուշաբթի ժամը 16:30-ին՝ Մանվել Գրիգորյանի դատավարությունից հետո: