Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը (տեսանյութ)
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի հակակառավարական ցույցերը: Այս մասին հատնել է Russia Today-ը:
Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ են դուրս են եկել փողոցներ և պահանջել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ անցկացվում են ամբողջ երկրով մեկ:
Ֆրանսիայի կառավարությունը ցուցարարներին զսպելու և ապօրինությունները կանխելու համար մոտ 80 հազար ոստիկան ու ժանդարմ է մոբիլիզացրել երկրի տարբեր քաղաքներում:
«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին դեռ անցած տարվա նոյեմբերից, երբ նախագահ Էմանուել Մակրոնը բարձրացրեց վառելիքի գինը: