Գերմանիայի ԱԳՆ-ն կայցելի Մոսկվա
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը հունվարին կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես այս ամիս ևս մեկ անգամ կմեկնեմ Մոսկվա՝ գործընկերոջս հետ քննարկելու «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի ապագան, ինչպես նաև Ռուսաստանում տնտեսական բարեփոխումների հարցը»,- հայտնել է Մաասը: