ԱՄՆ-ն չի ընդունում Վենեսուելայի նախագահի պաշտոնում Մադուրոյի վերընտրվելու փաստը
ԱՄՆ-ն չի ընդունում Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն քայլի դիմելու է՝ այդ երկրի իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու ուղղությամբ:
«Միացյալ Նահանգները չի ընդունում Նիկոլաս Մադուրոյի միապետական նկրտումները: 2018 թվականի մայիսին կայացած նրա «ընտրություններն» ամբողջ աշխարհում ճանաչվել են ոչ արդար, անազնիվ ու անարժանահավատ», – ասված է Բոլթոնի տարածած հայտարարության մեջ: