Մակեդոնիայի Հանրապետությունը կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիա
Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի անվանափոխման համար սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, հայտնում է RIA Novosti-ն։
Ըստ փոփոխությունների՝ Մակեդոնիայի Հանրապետությունը կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։
121 պատգամավորներից կողմ են քվեարկել 81-ը։ Օրենքը ուժի մեջ կմտնի, երբ խորհրդարանի ընդունած փաստաթուղթը ստորագրի Մակեդոնիայի նախագահ Գեորգի Իվանովը, որը նախկինում հրաժարվել է դա անել։
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Մակեդոնիայի կառավարության ղեկավար Զորան Զաևին շնորհավորել է հաջող քվեարկության համար:
Հիշեցնենք, որ 2018-ի հունիսի 17-ին Հունաստանի և Մակեդոնիայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի նոր անվան մասին։