Amazon-ը սթրիմինգային խաղեր կստեղծի
Amazon-ն աշխատում է սթրիմինգային խաղերի իր սեփական ծառայությունը ստեղծելու ուղղությամբ։ The Information-ի աղբյուրների համաձայն, Ջեֆ Բեզոսի ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում խաղեր հրատարակողների հետ։ Դրանք հասանելի կլինեն նոր հարթակի միջոցով։ Ծառայությունը կմեկնարկի 2020թ․ ոչ շուտ։
Նոր ծառայությունը ոչ միայն կլրացնի Amazon-ի հոսքային մեդիան, այլեւ այն կդարձնի Sony-ի (PlayStation Now), Microsoft-ի, Google-ի, Nvidia-ի եւ Electronic Arts-ի անմիջական մրցակիցը։ Վերջիններս արդեն ունեն կամ պատրաստվում են թողարկել սթրիմինգային հարթակ։
Amazon-ը նույնպես ունի խաղերի սթրիմինգային ծառայություն, սակայն՝ սահմանափակ հնարավորություններով՝ նշում է TechCrunch-ը։ Twitch Prime-ի շրջանակներում Prime-ի բաժանորդները կարող են ամեն ամիս անվճար խաղեր ստանալ, սակայն այդ առաջարկության հիմքը Twitch-ն է, որը խաղերի առցանց հեռարձակման հարթակ է։ Ինչպես հայտնում է вести-ն Amazon-ն այն գնել է 2014 թվականին: