Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը կմեկնի Վաշինգտոն
Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 5-ին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:
Վաշինգտոնում կայանալիք հանդիպման օրակարգում է լինելու իրադրությունը Սիրիայում, մասնավորապես՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
Հանդիպումներում ամերիկյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը: