Իսպանիայում հանցագործ խմբավորման ձերբակալված անդամների թվում ՀՀ երկու քաղաքացիներ են
Իսպանիայում պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով զբաղվող հանցավոր խմբավորման մեջ Հայաստանի երկու քաղաքացի կա: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքերով, Իսպանիայում ՀՀ դեսպանությունը սերտ համագործակցում է իշխանությունների հետ այս գործով:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ոստիկանությունը 15 անձանց է ձերբակալել, որոնք կասկածվում են թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Ձերբակալվածների թվում նաև հայեր կան: Հաղորդվում է, որ ևս 68 անձանց նկատմամբ հետաքննություն է սկսվել: Ընդհանուր առմամբ, 83 կասկածյալներից 28-ը պրոֆեսիոնալ մարզիկներ են: