Մայամիի միջազգային օդանավակայանը մտադիր է փակել տերմինալներից մեկը
Մայամիի միջազգային օդանավակայանը մտադիր է փակել տերմինալներից մեկը՝ բյուջետային ճգնաժամի հետ կապված, քանի որ աշխատակիցները երկու անգամ ավելի շատ են սկսել անաշխատունակության տեղեկանք բերել։ Այս մասին հայտնել է Miami Herald-ը։
ԱՄՆ մի շարք նախարարություններ եւ հաստատություններ, ներառյալ պետդեպարտամենտը, արդարադատության նախարարությունը եւ այլն դեկտեմբերի 22-ից աշխատում են կրճատ աշխատաժամանակով։
Հայտնում են, որ G տերմինալը կփակվի շաբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 13․00, այնուհետեւ կրկին կբացվի կիրակի առավոտյան, սակայն կաշխատի մինչեւ կեսօր։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի եւ Դեմոկրատական կուսակցության միջեւ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու խնդրի հետ կապված տարաձայնությունների պատճառով ԱՄՆ-ում կառավարությունը մասնակիորեն է աշխատում։