Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել (լուսանկարներ)
Վերաքննիչ դատարանն այսօր հետաձգեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: Հաջորդ նիստի օրը նշանակված է, սակայն Panorama.am-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը չհրապարակեց, ինչպես ինքն ասաց, կրքեր չբորբոքելու նպատակով։
«Ուզում եմ տեղեկացնել, որ մոտակա 3-4 օրը նման որոշման չսպասեն, կան սահմանված որոշակի դատավարական ժամկտներ, անհրաժեշտ գործողություններ, որոնք կպահպանվեն։ Նման կարևոր հարցերը նման հապճեպությամբ չեն լուծվում։ Իմ կարծիքով դատարանը պատշաճ քննելու է»,-ասաց փաստաբանը։
Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում Գրիգորյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբանը հրապարակեց լուսանկարները, որոնցից երևում են մեքենայի վրա սպիտակ հետքեր կան։
Մկրտչյանն ասաց, դատարանի շենքի դիմաց վեճը շարունակություն է ունեցել։ Դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները մեքենայի ուղղությամբ նման հեղուկ է շփել։ Մկրտչանը ևս մեկ անգամ հայտարարեց, որևէ մեկին թափթփուկ չի ասել։
«Մեքենայի ուղղությամբ շփեցին սպիտակ ինչ-որ հեղուկ, բացի դրանից մեկն էլ մոտեցավ ու թքեց մեքենայի դիմապակու վրա։ Ճիշտն ասած, հուսով եմ, որ իրականությունը կպարզվի, տղաները ժամանկ կունենան ևս մի քանի անգամ դիտելու, ես տեսանյութը հրապարակել եմ , որևէ մեկին նման բան չեմ ասել»,-ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ այդ ամենը տեղի է ունեցել մոտ 50 ոստիկանի ներկայությամբ, կարծում է, ամեն ինչ ակնհայտ է ու լրացուցիչ հաղորդում տալու անհրաժաշետություն չկա։
«Ես մեսինջերով շարունակում եմ սպառնալիքներ ստանալ, բայց իրավապաշտպան գործունեությունս թույլ չի տալիս առանձնապես շատ շեղվել, քանի որ իմ վստահորդների շահերն են տուժելու, բացի Մանվել Գրիգորյանից ունեմ ուրիշ վստահորդներ։ Դրա համար կա ոստիկանություն, պատկան մարմիններ, ամեն ինչ տեղի է ունեցել տեսախցիկների առջև»,-ասաց Մկրտչյանը։
Նա չգիտի, թե ինչ նյութ են շփել իր մեքենայի ուղղությամբ, պատրաստվում է այն տանել ավտոլվացման, եթե նույնիսկ չմաքրվի, ապա ասում է, վրդովմունքն այնքան մեծ չէ, որ ինչ-որ մարդկանց վիրավորի։