2018թ․ Թուրքիայից կատարված արտահանումը ռեկորդային ծավալի է հասել
2017 թվականին Թուրքիայից կատարվել է 168․1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ արտահանում։ Դրա շուրջ 43 տոկոսը բաժին է ընկել ստամբուլյան ընկերություններին։ Իսկ 17 նահանգներից կատարված արտահանման ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Թուրքիայի առևտրի նախարարության և «Թուրքիայի արտահանողների խորհրդի» տվյալների համաձայն՝ 2018թ․ Թուրքիայից կատարված արտահանման ծավալն աճել է 7․1 տոկոսով։ 2018թ․ արտահանման ծավալները Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ռեկորդային մակարդակի են հասել։ Մինչդեռ ներմուծման ծավալները նվազել են 4․6 տոկոսով՝ կազմելով 223․1 մլրդ դոլար։
Արտահանման ոլորտում առաջատար նահանգից՝ Ստամբուլից, ամենից շատ արտահանվել է հագուստ, պողպատ, ավտոպահեստամասեր, Տրապիզոնից արտահանվել է հիմանկանում ընկույզ, Գազիանթեպից՝ գորգեր, Անկարայից՝ պաշտպանության և ավիացիայի ոլորտի արտադրանք, Անթալիայից՝ դեկորատիվ բույսեր, Մերսինից՝ միրգ ու բանջարեղեն, Իզմիրից՝ ծխախոտ, ձիթապտուղ և ձիթապտղի յուղ։