ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում գլոբալ գագաթաժողով է կազմակերպում` նշանառելով Իրանին
Մերձավոր Արևելքին, մասնավորապես Իրանին նվիրված գլոբալ գագաթաժողովը տեղի կունենա հաջորդ ամիս Լեհաստանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News–ին:
Նրա խոսքերով, միջազգային հանդիպումը կկայանա փետրվարի 13-ից 14-ը Լեհաստանում՝ «կենտրոնանալու համար Մերձավոր Արևելքում կայունության, խաղաղության, ազատության և անվտանգության վրա, և դա ներառում է կարևոր տարր՝ որպեսզի համոզվենք, որ Իրանն ապակայունացնող ազդեցություն չունի»: