Մահացել է «Հայֆիլմ»-ի հիմնադիր Համո Բեկնազարյանի որդին
Մոսկվայի Տվերի շրջանում երեկ երեկոյան իր սեփական բնակարանում մահացած են գտել հայկական կինեմատոգրաֆիայի ստեղծող Համո Բեկնազարյանի որդուն՝ Կիրիլ Բեկ-Նազարովին, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Նախնական տեղեկություններով՝ 84-ամյա տղամարդը մահացել է քնած ժամանակ:
Կիրիլ Բեկ-Նազարովը ԽՍՀՄ կինեմատոգրաֆիական միության անդամ է եղել: Նրա հայրը՝ Համո Բեկնազարյանը, նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը: Նրա գործերից են նաև «Պեպոն», «Շոռն ու Շոռշոռը»: