ՌԴ ՆԳՆ-ից նշել են կեղծարարների ամենասիրելի թղթադրամը
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը 2018 թվականի սկզբից երկրում առգրավել է 30 հազար հատ կեղծ թղթադրամներ, հայտնում է ТАСС-ը:
Ռուսաստանի Բանկի տվյալով՝ շրջանառությունից հանվել է հայրենական և արտասահմանյան 29.7 հազար կեղծ դրամ:
«2018 թվականին ամենաշատը կեղծվել է 5 հազար ռուբլի անվանական արժեքով թղթադրամը», - պատմել են գերատեսչությունից:
Նշվում է, որ Ռուսաստանի տարածքում ամենից հաճախ կեղծ թղթադրամներ հայտնաբերվել են Մոսկվայում և Մոսկովյան շրջանում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադյան շրջանում, Տուլայում, Նովոսիբիրսկում, Վոլգոգրադում, Նիժնի Նովգորոդում, Ռոստովի շրջաններում և Կրասնոդարի երկրամասում: