Brexit-ի հարցով Մեյի համաձայնագիրը սպառնալիք է Բրիտանիայի անվտանգության համար
Ուժային կառույցների երկու նախկին ղեկավարներ հայտարարել են, որ Եվրոպական միությունից Բրիտանիայի դուրս գալու մասին վարչապետ Թերեզա Մեյի համաձայնագիրը սպառնալիք կհանդիսանա երկրի ազգային անվտանգության համար, եթե ընդունվի օրենսդիրների կողմից։
Sky News-ը հայտնում է, որ Գաղտնի հետախուզական ծառայության նախկին պետ Ռիչարդ Դիրլովը եւ Պաշտպանական շտաբի նախկին պետ Չառլզ Գաթրին Պահպանողական կուսակցության առաջնորդներին գրած իրենց նամակում նախազգուշացրել են, որ համաձայնագիրը «հիմնավոր սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար»։