Լեդի Գագան հրապարակավ ներողություն է խնդրել ռեփեր R Kelly-ի հետ համագործակցելու համար
Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան հրապարակավ ներողություն է խնդրել տարիներ առաջ ռեփեր R Kelly-ի հետ համագործակցելու ու երգ ձայնագրելու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, ռեփերի դեմ բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացվել նրա վերաբերյալ, որ R Kelly-ն սեռական շահագործման է ենթարկել բազմաթիվ կանանց, այդ թվում` անչափահասների: Նշվում է նաև, որ ռեփերը կանանց բռնի կերպով պահել է անազատության մեջ ու որպես սեքս ստրկուհիներ օգտագործել:
Ռեփերը հերքել է իր դեմ բոլոր մեղադրանքներն ու նույնիսկ երգ է ձայնագրել՝ հայտարարելով, որ անմեղ է:
Ինչ վերաբերում է Լեդի Գագային, ապա նա 2013թ. R Kelly-ի հետ ձայնագրել է Do What U Want երգը:
«Ես 1000%-ով այդ կանանց կողմից եմ, հավատում եմ նրանց, գիտեմ՝ ինչպես են տառապել ու ինչ ցավ են զգացել: Հավատացած եմ, որ նրանց ձայնը պետք է լսելի դառնա ու լուրջ ընկալվի: Այն, ինչի համար մեղադրում են R Kelly-ին, ուղղակի սարսափելի է ու արդարացման ենթակա չէ»,-ասել է երգչուհին, որը ժամանակին ևս դարձել է բռնաբարության զոհ:
Նա նաև նշել է, որ պատրաստվում է երգը հեռացնել ներբեռնման ու սթիմինգային ծառայություններից: