Պոմպեոն շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ի զորքերը կլքեն Սիրիան
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ի զորքերը կլքեն Սիրիան, հաղորդում է AP-ն:
«ԱՄՆ նախագահ Դոմալդ Թրամփը որոշում էր ընդունել մեր զորքերի դուրսբերման մասին: Մենք կանենք այդ: Մենք դուրս կբերենք մեր ուժերը, Սիրիայից մեր զինված ուժերը եւ կշարունակենք Ամերիկայի ջախջախիչ արշավը (ահաբեկչության դեմ)», - Կահիրեում իր եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ համատեղ ասուլիսում ասել է Պոմպեոն, ուր ժամանել է Մերձավոր Արեւելքի շրջագայության շրջանակներում:
Նրա ուղեւորության նպատակը տարածաշրջանային դաշնակիցներին համոզելն է դիմակայել գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնք բխում են Իրանից եւ իսլամացի ջիհադիստներից՝ չնայած Սիրիայից 2000 ամերիկացի զինվորներին դուրս բերելու Թրամփի որոշմանը: