Հայտնի են առողջ հանգիստ անցկացնելու համար լավագույն քաղաքները
Daily Mail պարբերականը կազմել է առողջ հանգիստ անցկացնելու համար լավագույն քաղաքների թոփ 50-յակը, և առաջին հորիզոնականում Փարիզն է:
Ցուցակը կազմելից փորձագետներն առաջնորդվել են նրանով, թե տվյալ քաղաքներում քանի այգի կա, քանի սպա կենտրոն, յոգայի ստուդիա, բուսակերների ռեստորան, առողջ սննդի խանութ, ինչպես նաև հաշվի է առնվել տարվա ընթացքում տաք ու արևոտ օրերի տևողությունը:
Առաջին եռյակում տեղ են գտել նաև Թաիլանդի Չիանգմայ քաղաքը և Բարսելոնը, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են թաիլանդական Պատտայա և կանադական Վանկուվեր քաղաքները:
Պատվավոր 10-յակի մեջ ներառվել են Մայամին, Սան Ֆրանցիսկոն, Լիսաբոնը, Դենպասարը, Բուենոս Այրեսը: