Եվրոգոտում գործազրկության ամենացածր մակարդակը գրանցած երկրների մեջ է նաև Հայաստանը
Անցյալ տարվա նոյեմբերին եվրոգոտում գործազրկությունը նվազել էր մինչև 7,9 տոկոսով՝ 2008 թվականից սկսած առաջին անգամ 8 տոկոսից ցածր նիշի իջնելով: Եվրամիության ընդհանուր ցուցանիշը կազմել է 6,7 տոկոս: Սա 2000 թվականի հունվարից նվազագույնն է: Այս տվյալները հրապարակել է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը, հայտնում է «Euronews»-ը:
Գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Չեխիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում: Ամենաբարձրը՝ Իսպանիայում եւ Հունաստանում:
2018 թվականի նոյեմբերի ԵՄ 28 պետություններում գործազուրկ է եղել 16,5 մլն տղամարդ ու կին: Եվրոգոտում՝ 13 մլն:
Աշխատանք դժվար են գտնում մինչեւ 25 տարեկան եվրոպացիները: Բնակչության այս կարգի շրջանում գործազրկության մակարդակը նոյեմբերին կազմել է ԵՄ-ում 15 տոկոս եւ գրեթե 17 տոկոս եվրոգոտում:
Առավել ծանր վիճակում են հայտնվել Հունաստանում, Իսպանիայում և Իտալիայում բնակվող երիտասարդները, որտեղ երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը 30 տոկոսից անցնում է: