Կառավարության այսօրվա նիստը վերջինն էր ինձ համար. Մխիթար Հայրապետյան
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար, նորընտիր խորհրդարանի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Facebook-ի իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Կառավարության այսօրվա նիստը վերջինն էր ինձ համար:
Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին, ինչպես նաև քաղաքական թիմիս Սփյուռքի նախարարի պաշտոնն ինձ վստահելու համար:
Մեծագույն պատիվ էր գործադիր իշխանության կազմում ծառայել Հայաստանի Հանրապետությանը»: