Արժե այցելել Երևան. Յուրի Ստոյանովի խորհուրդը
Ռուս հայտնի դերասան Յուրի Ստոյանովը «Կոմերսանտ» պարբերականի ընթերցողներին ներկայացրել է այն զբոսավայրերը, որոնք, ըստ նրա, արժե այցելել: Դերասանի կազմած ցանկում հայտնվել է նաև Երևանը:
«Ռուսաստանում խորհուրդ կտամ այցելել Ալթայ՝ Սրոստկի հրաշալի գյուղ, Վասիլի Շուկշինի հայրենիքը: Այնտեղ անհավատալի գեղեցիկ է: Եվ կատարելապես ֆանտաստիկ վայր է Բելոկուրիխան, այն լեռնադահուկային առողջարան է: Այդ թվում՝ խորհուրդ եմ տալիս այցելել Կամչատկա:
Իհարկե, նրանք, ովքեր չեն այցելել Սանկտ Պետերբուրգ, արժե գնալ այնտեղ: Ինչ վերաբերում է արտասահմանին. եթե Իտալիա, ապա Գարդա լիճ: Եթե Ճապոնիա, ապա Տոկիո և Կիոտո: Եթե Հնդկաստան, ապա Էլեֆանտի կղզի: Արժե այցել Թբիլիսի և Երևան: Եթե հնարավորություն կլինի այցելել Ուկրաինա, ապա Կորսուն-Շևչենկովսկի և Ռոս գետ: Եթե Ամերիկա, ապա Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո և Մեծ կիրճ (Grand Canyon)»,- խորհուրդ է տվել դերասանը: