Հայաստանից մեկնած աշխատողը Մոսկվայում ողջ-ողջ շոգեխաշվել է
Մոսկվայում ողբերգական դեպք է տեղի ունեցել Հայաստանից այնտեղ մեկնած աշխատողի հետ․ շինարարական աշխատանքների ժամանակ նա մահացել է՝ հայտնվելով տաք ջրի մեջ։ Այս մասին հայտնում է «ՌուսԱրմինֆոն»։
Սոխի անունով հայաստանցի աշխատողին մոսկվաբնակներից մեկի տուն էին հրավիրել բաղնիքում սալիկապատում իրականացնելու համար։ Այնտեղ տեղադրված չորանոցի մուտքային ու ելքային խողովակների շուրջ անցքերը լայնացնելու համար հրավիրել էին առանձին աշխատող, սակայն Սոխին հանձնառել էր նաև այդ աշխատանքը։
Ընտանիքի հեռանալուց հետո 68-ամյա տղամարդը, ըստ ամենայնի, հորատիչով (պերֆերատոր) փորձել է անցքը լայնացնել, բայց վնասել է տաք ջրի խողովակն ու ողջ-ողջ խաշվել է դուրս հորդած տաք ջրից։
Ընտանիքի անդամները վերադարձել են այն բանից հետո, երբ նրանց հայտնել են, որ իրենց տանից ջուր է հոսում ներքևի հարկ։ Տուն վերադառնալով՝ նրանք աշխատողին հայտնաբերել են մահացած վիճակում՝ պերֆերատորը կողքին ընկած։